|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ սահմանը հատելու վերաբերյալ քաղաքացիների բողոքներին:
«Սահմանը հատելիս մարդիկ բավական երկար ժամանակ են ծախսում ֆորմալ պրոցեդուրաների վրա, դրան ավելացել է նաեւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության խնդիրը, որը հերթերի առաջացման պատճառ է դարձել»,- նշեց վարչապետը` տեղեկացնելով, որ կառավարությունը դիմել է Կենտրոնական բանկին` խնդրելով լուծում տալ հարցին:
«Ապահովագրական ընկերությունները պատրաստ են ծառայություն մատուցել սահմանակետերի մոտ` իրենց հատկացված տարածքներում: Եվ մենք այս հերթերից հնարավորինս սեղմ ժամկետում պետք է ձերբազատվենք»,- նշեց կառավարության ղեկավարը: