|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության տարածքային բաժինները գրանցված, բայց գործունեություն չիրականացնող իրավաբանական անձանցից փող կորզելու նոր ձեւ են մտածել: Պատճառաբանելով, որ նշված իրավաբանական անձինք սոցապ տարածքային բաժիններին չեն ներկայացրել 2010 թվականի անհատական հաշվետվությունները, սոցապը ծանուցագրեր է ուղարկում չգործող ընկերություններին, որ նրանք թույլ են տվել իրավախախտում եւ դրա համար տուգանվելու են նվազագույնը 20 հազար դրամ:
Մեր տեղեկություններով` նման ծանուցագրեր են ստացել կամ ստանալու մի քանի հազար չգործող ընկերություններ: Ընդհանուր առմամբ, այդ տուգանքների հաշվին սոցիալական հիմնադրամը կհամալրվի մոտ 10 միլիոն դրամով: Նշենք, որ նախկինում նման կարգ չի եղել, եւ սոցապ ծառայությունը ցանկության դեպքում չգործող ընկերությունների ցանկը կարող է ստանալ ՊԵԿ-ից: Այլ կերպ ասած, սա փող«վաստակելու» նոր ձեւ է ընդամենը եւ լրիվ տեղավորվում է իշխանության հռչակած «բարեփոխումների» տրամաբանության մեջ