|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրացի հինգ ֆուտբոլիստներ մեղադրվում են պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ. նրանց գործի վրա բռնացրել են և ցմահ որակազրկել: Որոշումը կայացվել է մայիսի 10-ին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում:
Ինչպես նիստից հետո հայտնել է ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան, ցմահ ազատազրկմանը կողմ են արտահայտվել 9 անդամ, իսկ 8-ը պահանջել են որակազրկել 5 տարով:
Ֆուտբոլային կարիերան ավարտել են «Սամտրեդիա» թիմի ավագ Սպարտակ Գոգիան, ֆուտբոլիստ Կախաբեր Կիրտաձեն, Զուգդիդի «Բաիա»-ի ավագ Ռոինա Օնիանին, այդ ակումբի ֆուտբոլիստ Լևան Վարտագավան եւ Թբիլիսիի «Վիտ-Ջորջիա» թիմի խաղացող Գիգի Բեչվաիան:
Դեռևս մայիսի 2-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր ֆուտբոլիստների և տոտալիզատորների միջև գործարքի բացահայտման մասին: