|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ախալցխայի Սբ Ամենափրկիչ եկեղեցու շենքը ծառայելու է որպես Սամցխե-Ջավախքի մարզպետարան: Վերակառուցման աշխատանքները սկսվել են այս տարվա ապրիլին, եւ նախատեսվում է, որ նոյեմբերին շենքը շահագործման կհանձնվի:
Տեղաբնակները պատմում են, որ 1883 թվականին կառուցված եկեղեցին գործել է մինչեւ 1953 թվականը, այնուհետեւ խորհրդային իշխանությունների կողմից վերափոխվել է զինվորականների ակումբի` Սպայի տան:

Ներկայումս ընթացող շինարարական աշխատանքների ընթացքում, երբ մաքրում են շենքի արտաքին հարդարանքը` այն թարմացնելու համար, բացվել են եկեղեցու պատերն ու դրանցում տեղադրված խաչքարերը:
Շենքը վերակառուցվելու է առանց արտաքին փոփոխությունների, այսինքն` այնպես, ինչպիսին եղել է Սպայի տունը:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ախալցխա