|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրերով՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Նելսոն Սողոմոնյանին եւ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ բարեգործական նշանակալի գործունեության, հանրապետությունում ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի համար եւ Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Բակո Սահակյանը Արցախյան գոյամարտի ֆոտոլուսաբանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրել է նաեւ ֆրանսահայ լուսանկարիչ, «Նուվել դ'Արմենի» ամսագրի թղթակից Մաքս Սիվասլյանին: