|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր միաձայն հավանություն են տվել Վրաստանին 46 մլն եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու փաթեթին:
Օգնությունը նախատեսված է հանրապետության տնտեսական աճը խթանելու, գործազրկությունը նվազեցնելու, նաեւ արտահանումն ավելացնելու համար: Բացի այդ, եվրախորհրդարանականները հույս ունեն, որ այդ միջոցառումները հնարավորություն կտան բարեփոխելու Վրաստանի տնտեսության ֆինանսական ոլորտը եւ երկիրը գրավիչ կդարձնեն ներդրողների համար:
Գումարի կեսը տրամադրվելու է դրամաշնորհների, մյուս մասը` վարկերի տեսքով:
Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանություններին նաեւ կոչ է արել անշեղորեն կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի առջեւ ստանձնած պարտավորությունները: