|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեթրինը հարսանեկան ճանապարհորդության են մեկնել. այսօր հայտարարել է թագավորական մամուլի ծառայությունը` այլ մանրամասներ չներկայացնելով:
Ըստ որոշ տեղեկությունների` նորապսակները պատրաստվում են հանգստանալ 10 օր, հնարավոր է՝ նրանք մեկնել են Հնդկական օվկիանոսի կղզիներից մեկը:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների` նույնիսկ Քեյթը մինչև վերջին պահը չի իմացել, թե իրենք ուր են մեկնում: Մինչ այդ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկու աշխատակից ստուգել են մեղրամիսն անցկացնելու վայրի անվտանգությունը:
Ի դեպ, աշխարհի ամենահայտնի բուքմեյքերական գրասենյակները մեղրամիսի անցկացման վայրը որոշելու խաղադրույքներ են ընդունում. հնարավոր տարբերակներն են` Կարիբյան ծովը, Ավստրալիան, Հորդանանը և Շոտլանդիան: