|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոտ տասնհինգ օր առաջ սկսեցին քանդել Կարսի «Մարդկության հուշարձանը», որը նվիրված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Այս պահին էլ ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են, եւ արդեն հեռացվել են հուշարձանի վերին հատվածները:
Աշխատանքներն իրականացվում է «Ավշին» շինարարական ընկերության կողմից: Նախապես մրցույթ է հայտարարված եղել, որն էլ շահել է այս ընկերությունը: Դրա ներկայացուցիչ եւ ապամոնտաժման աշխատանքների պատասխանատու Ռեյս Քարաքոչը մեզ հետ զրույցում ասաց, թե փորձում են հնարավորինս զգույշ աշխատել եւ հեռացված բեկորներն անվնաս հանձնել քաղաքապետարանին:
Նշենք, որ հուշարձանի ապամոնտաժելուն հատկացվել է 200 հազար դոլար, եւ այն իրականացվում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հրամանով. նա իր այցելության ժամանակ այն տգեղ ու հրեշավոր էր բնութագրել:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարս