|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղում արդեն երրորդ տարին է` «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ն ուսումնասիրություններ է իրականացնում ոսկու եւ բազմամետաղային հանքավայր հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես մեր թղթակցին հայտնեց Շենաթաղի համայնքապետ Երջանիկ Մուսայելյանը, ավագանու որոշմամբ ընկերությանը հանձնել են 2300 հա հողատարածք: Ուսումնասիրություններն ավարտվելու են 2012 թ. հոկտեմբերին:
«Այդ տարածքի միայն 1600 հեկտարն է համարվում գյուղնշանակության, եւ յուրաքանչյուր մեկ հեկտարի դիմաց համայնքի բյուջե մուտք է արվում 5000 դրամ»,- ասաց Ե. Մուսայելյանը եւ հավելեց, որ թեեւ տարածքը տվել են վարձակալության, սակայն, ըստ պայմանագրի, այն պետք է օգտագործվի նաեւ որպես խոտհարք ու արոտավայր:
Խոսակցություններ են շրջանառվում, թե հանքավայրի տերերը հնդիկներ են, որոնք նախատեսում են ոչ միայն շահագործել հանքավայրը, այլ նաեւ հենց տեղում ոսկու կորզման գործարան կառուցել, որն էլ, իր հերթին, կունենա պոչամբար:
Շենաթաղի համայնքապետը նույնպես հաստատեց այդ լուրը, սակայն հավելեց, որ ամեն ինչ պարզ կդառնա միայն ուսումնասիրություններից հետո: Նա համոզված է, որ հանքավայրի շահագործման դեպքում այնտեղ կաշխատեն 300-400 հոգի ինչպես Շենաթաղից, այնպես էլ Լորից, Գետաթաղից եւ Դարաբասից: