|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ի հայտ են եկել նոր մանրամասներ թուրքական զորամասերից մեկում ապրիլի 24-ին սպանված 25-ամյա հայազգի զինվոր Սեւակ Շահին Բալըքչըի գործում:
Պարզվել է, որ այդ օրը զինվորներին հանձնարարված է եղել զորամասի շուրջը փշալարեր անցկացնել: Սովորաբար նման գործողություններից առաջ, հրամանատարների հսկողությամբ, զինծառայողները դատարկել են զենքերի պահունակները, հետո միայն, դարձյալ հրամանատարների հսկողությամբ, անցկացրել փշալարերը: Սակայն այդ օրը ոչ մի հրամանատար չի վերահսկել աշխատանքները, եւ Սեւակին սպանած Քվանչ Աղաօղլուն չի դատարկել իր զենքի պահունակը:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, Սեւակը մահացել է ծառայակից ընկերոջ հետ կատակելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից: