|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքի դատարանն արդարացրել է Էռնեստո Ռոջես Աբբատեին, որին ներկայացված էր «ազգային եւ կրոնական ատելության հրահրում» մեղադրանքը: Դատարանի վճռով` մեղադրյալը գործել է «ինքնաարտահայտման ազատության շրջանակներում»:
Անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Աբբատեն իրեն նկարահանել էր վեբ-տեսախցիկով. նա Ղուրանից պոկված թերթիկներով ինքնաթիռներ էր պատրաստել, որոնք «հարձակվում էին» Նյու Յորքի առեւտրի կենտրոնը պատկերող երկու բաժակների վրա: Աբբատեն ինքնաթիռներն այրել էր, ապա կարիքները հոգացել մոխրի վրա:
Դատարանում նա հայտարարել էր, որ ամեն ինչ արել է կատակի համար, եւ ինքն անձամբ իսլամի դեմ ոչինչ չունի:
Ստրասբուրգի մզկիթի ներկայացուցիչները եւ այլ մահմեդականներ անչափ վրդովված են դատարանի որոշումից. տեղեկացնում է mignews.com-ը: