|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի երկու ընդդիմադիր դաշնակից կուսակցությունները՝ «Մուսավաթը» և «Ազգային ճակատ» կուսակցությունը չեն կարողանում համաձայնության գալ հակակառավարական ցույցի անցկացման հարցում. տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ըստ «Ազգային ճակատի» ղեկավարության` ակցիան անպայման պետք է տեղի ունենա, տարաձայնությունները կապված են դրա անցկացման ժամանակի հետ։ «Կարծում ենք, որ, որոշակի գործընթացներ հաշվի չառնելով, ցույցի անցկացման ժամանակն այս պահին որոշելը ճիշտ չէ»,- ասել է կուսակցության փոխնախագահ Նուրեդդին Մամեդլին։
Իսկ «Մուսավաթի» նախագահ Արզու Սամեդբեյլին հայտարարել է, որ հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք չի տա։
Հանրային պալատի՝ ապրիլի 30-ին կայացած նիստի ժամանակ «Մուսավաթն» առաջարկեց ցույց անցկացնել մայիսի 15-ին, սակայն «Ազգային ճակատի» անդամները դեմ հանդես եկան ցույցի անցկացմանը։