|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության` մամուլի ազատությունն աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում հասել է ամենացածր աստիճանին:
Կազմակերպությունն իր տարեկան զեկույցում նշում է, որ աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ եւ անկախ մամուլ ունեցող երկրում:
Անցած տարի մամուլի ազատության ոլորտում զգալի անկում է գրանցվել Եգիպտոսում, Թուրքիայում եւ Ուկրաինայում:
Մամուլի ազատությանը ամենաշատը խոչընդոտող երկրներն են համարվում Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, Մյանմարը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան եւ Հյուսիսային Կորեան: Զեկույցում նշվում է, որ այդ երկրներում «ազատ մամուլ կա'մ ընդհանրապես չկա, կա'մ էլ հազիվ է գործում», իսկ լրատվամիջոցները «գործող վարչակարգերի խոսնակներ են»: