|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս Երկրորդին երանելիների շարքը դասելու` բեատիֆիկացման նախապատրաստությունների համար նրա սարկոֆագը հանվել է Վատիկանի Սբ Պետրոս եկեղեցու ստորգետնյա դամբարանից:
Հաջորդ շաբաթվա սկզբին Կարոլ Վոյտիլան կհայտարարվի կաթոլիկ եկեղեցու երանելի: Դա վերջին անհրաժեշտ քայլն է սրբերի շարքը դասվելու համար:
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղը` Վատիկանում. կմասնակցեն 60 երկրների պատվիրակություններ, մոտ 2,5 մլն ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից:
Կարծիք կա, թե Հռոմի պապերի սրբացումը սովորական երեւույթ է, սակայն դա այդպես չէ: Սուրբ աթոռի երկհազարամյա պատմության ընթացքում եղել է 264 Հռոմի պապ` չհաշված Պետրոս առաքյալին: Նրանցից սրբերի շարքն է դասվել ընդամենը 79-ը, երանելիների` 11-ը: