|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ Պենզայում կայացել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը մշակույթի գործիչների հետ: Այդ հանդիպմանը հրավիրված է եղել նաև Արմեն Ջիգարխանյանը: Սակայն երբ դերասանը մոտեցել է ինքնաթիռին, որով հրավիրյալները պիտի մեկնեին, նրան թույլ չեն տվել մտնել օդանավ` պատճառաբանելով, թե Ջիգարխանյանի անունը ցուցակում չկա: Մոտ 20 րոպե դերասանը վիճաբանել է կազմակերպիչների հետ:
«Սա նվաստացուցիչ է»,- բողոքել է Ջիգարխանյանը: Իսկ երբ հանկարծ պարզվել է, որ թյուրիմացություն է եղել, Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվել է մտնել ինքնաթիռ` ասելով, որ իրեն վիրավորված է զգում:
«Եթե երբևէ ինձ նորից հրավիրեն, այլևս չեմ գնա: Հանկարծ կպարզվի, որ իմ անունը դարձյալ ցուցակում չկա»,- հայտարարել է Ջիգարխանյանը: