|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հակոբ Թովմասյանը, որը 2001-07թթ. եղել է Արարատի քաղաքապետը, վերջին ընտրություններում պարտվելուց հետո գտնվում է հարազատ Հանրապետական կուսակցության, դատախազության եւ ոստիկանության ուշադրության կենտրոնում:
ՀՀԿ նախկին առաջնորդ եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո Հակոբի դեմ հարձակումներն ակտիվացան: Այս ընթացքում ՀՀԿ-ն Թովմասյանին մեղադրեց դաշնակ կամ լեւոնական, «Ամերիկայի շպիոն» եւ էլի ուրիշ մեղքերի մեջ: Բանը հասել է նրան, որ Թովմասյանին անգամ զրկել են Արարատի պատվավոր քաղաքացի կոչումից:
Մեր տեղեկությւոններով, սակայն, Թովմասյանը դատարան է դիմել, որտեղ շահել է դատը, դատարանն անվավեր է ճանաչել ավագանու որոշումն արհամարհող կոչումնազրկումը:
Մեզ հայտնի դարձավ, որ երկու օր առաջ Թովմասյանին տարել են 6-րդ վարչություն: Մանրամասները` առաջիկայում: