|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամենամեծ աճը մարտին արձանագրել է արդյունաբերությունը: Տնտեսության մեջ հետաքրքիր տեղաշարժեր են նկատվում` ի նպաստ արդյունաբերության. այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ հավելեց, որ դա պայմանավորված է պետական քաղաքականությամբ:
«Արդյունքները բավականին դրական են` անցած մարտ ամսվա համեմատ ունենք 5,9% աճ»,- հայտարարեց նա:
Պատգամավորը շեշտը դրեց արտահանման և ներմուծման բնագավառում կատարված դրական տեղաշարժերի վրա` նշելով, որ այսօր արտահանումը կազմում է 12%, իսկ ներկրումը` 22%:
Անդրադառնալով ամենաարդիական խնդրին` գնաճին, բանախոսն ասաց. «Բարձր գնաճը` 11.5%, պայմանավորված է նաև արտաքին գործոններով: Արտաքին շուկայում պարենային ապրանքների գներն աճել են: Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր տնտեսությունը կախված չլինի արտաքին ճնշումներից: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության բնագավառում, և ըստ այդմ` ներքին արտադրության ոլորտում ակնկալվում է 10 % տնտեսական աճ»:
Գ.Մինասյանը նաեւ նշեց, որ եթե գիտությունն ավելի սերտ համագործակցի տնտեսության հետ, ապա դրա արդյունքում կշահի և' գիտությունը, և' տնտեսությունը: