|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր` ժամը 06.27-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի «Պոլիմերտրուբ» գործարանում, ուր երեկ այցելել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Գործարանի գործադիր տնօրեն Արշակ Նալբանդյանը «Երկիր»-ին տեղեկացրեց, որ հրդեհի պատճառը չինացի մասնագետների աշխատանքի ժամանակ հաստոցում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է, ինչի հետեւանքով այրվել է հաստոցի պլաստմասսայից մասերի 10-15 տոկոսը:
Նա տեղեկացրեց, որ վնասը կվերականգնվի 10 օրվա ընթացքում: