|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և Անդրե Ուորդի միջև մայիսի 14-ին ԱՄՆ-ում նախատեսված Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը կարող է չկայանալ։ Արթուր Աբրահամի պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը սպառնացել է, որ կհրաժարվի մրցամարտից, քանի որ Կալիֆոռնիայի աթլետիկի հանձնաժողովը հանդիպմանը տեղի մրցավարի է նշանակել։
Զաուերլանդը համարում է, որ այդպիսով խախտվել է պայմանավորվածությունը, համաձայն որի` մրցավարը պետք է լիներ չեզոք՝ ո'չ ԱՄՆ-ից և ո'չ էլ Եվրոպայից, իսկ եզրային մրցավարները պետք է լինեին ԱՄՆ-ից, Եվրոպայից և մեկ այլ աշխարհամասից։ Զաուերլանդը նաև հավելել է, որ ամերիկացի մրցավարը օբյեկտիվությամբ աչքի չէր ընկել Արթուր Աբրահամ - Անդրե Դիրել մրցավեճում։