|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեր տեղեկություններով` Գավառում սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձանց` Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների անունները կապվում են դատավոր Մնացական Մարտիրոսյանի (Մացոյի) հետ: Մասնավորապես` լուրեր են շրջանառվում, որ նշված անձինք Մնացական Մարտիրոսյանի հորեղբոր տղաներն են:
Այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել չի հաջողվել, քանի որ դատավորի գործավարը եւ քարտուղարը երեկ կտրականապես հրաժարվել են պատասխանել «Հայկական ժամանակ»-ի լրագրողի` այդ առնչությամբ տրված հարցին:
Դեպքը, որի շրջանակում կալանավորվել են Մարտիրոսյանի եղբայրները, տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 5-ին, սակայն դեպքի հետ կապված երեք հոգու մեղադրանք է առաջադրվել միայն այս տարվա մարտին: Հենց այս գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: