|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ օրվա երկրորդ կեսից Երեւնի բենզալցակայաններում կրկին թանկացավ բենզինը: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը նախկին 430-ի փոխարեն արդեն վաճառվում է 450 դրամով: «Պրեմիումը» արժե 480 դրամ, «Սուպերը»` 500 դրամ: Այլ կերպ ասած, միայն մեկ օրում բենզինը Հայաստանում թանկացել է մոտ 5 տոկոսով:
Սա ուշագրավ է հատկապես համաշխարհային շուկայում նավթի գնի եւ դրամի փոխարժեքի հարաբերական կայունության պայմաններում: Նշենք, որ բենզինի գնի աճը զգալի ազդեցություն է թողնում ընդհանուր գնաճի ցուցանիշի վրա: