|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների` այս տարվա առաջին եռամսյակում «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 22 291-ով գերազանցում է ժամանողների թիվը:
Իրականացված 1945 թռիչք-վայրէջքների արդյունքում, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 134 066 մարդ, մեկնել` 156 357-ը: Այս տարվա բացասական հաշվեկշիռը 1816-ով ավելի է, նախորդ` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Վերոհիշյալ ժամանակահատվածում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն իրականացրել է 51 թռիչք-վայրէջք, որի արդյունքում Հայաստան է ժամանել 4007, երկրից մեկնել՝ 6287 մարդ: