|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են մոտ 500 մարդու. այսօր Reuters-ին տեղեկացրել է Sawasiah սիրիական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը:
Նրա տվյալներով` երեկ Դերաա զորք մտցնելու հետեւանքով 20 մարդ է զոհվել: Քաղաքի հետ կապ չկա, այդ պատճառով դժվար է նոր տեղեկություններ ստանալ:
Ավելի վաղ, Սիրիայի պետական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ քաղաքում բանակի գտնվելու նպատակը կայունության եւ բնակիչների անվտանգության ապահովումն է, որ «հենց բնակիչներ են խնդրել միջամտել` վերջ դնելու համար սաբոտաժին ու սպանություններին, որոնք իրականացնում են ծայրահեղական խմբավորումները»: