|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գերմանական «Շալկե-04»-ի հարձակվող Ռաուլը խոստովանել է, որ չէր ցանկանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել իր հարազատ ակումբի` «Ռեալի» հետ: Ռաուլի խոսքերով, դա շատ անսովոր կլիներ իր համար:
«Խաղալ «Ռեալի» դեմ… Ես նույնիսկ խոսքեր չեմ գտնում: Եթե իրադարձությունները նման կերպ զարգանան, ապա դա շատ անսովոր կլինի ինձ համար: Եթե ես նախապես իմանայի, որ մենք դուրս կգանք մրցաշարի եզրափակիչ և հաղթանակ կտոնենք, ապա կնախընտրեի մրցել «Բարսելոնայի» դեմ: Իսկ եթե ոչ, ապա թող դա լինի «Ռեալը»: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է Ռաուլը: