|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի նախագահի հերթական այցելությունը երեկ Ասկերանի շրջան էր, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Նախիջեւանիկ, Վարդաձոր եւ Սառնաղբյուր համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն Ասկերան շրջկենտրոնում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին եւ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել շրջանի գյուղապետերի, ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Զարգացման համար Ասկերանի շրջանն ունի լուրջ ներուժ, եւ շոշափելի առաջընթաց գրանցելու համար պետք է այն ադյունավետորեն օգտագործել»,-նշել է նա:
Այցի ընթացքում Բակո Սահակյանին ուղեկցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք: