|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել:
Սա նշանակում է, որ Թամար-Հրանուշ ռինգից հաղթող դուրս եկավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հրանուշ Հակոբյանը: Եւ այս երեւույթը մեկ անգամ եւս ապացուցում է այն իրողությունը, որ երկու կանանց գլուխները նույն կաթսայում` այն է իշխանական բուրգում «չեն եփվում»:
Այդպես էլ Հայաստանի քաղաքական եւ նույնիսկ ոչ քաղաքական դաշտում չի ձեւավորվում կանանց համերաշխության ինստիտուտը: Նրանք շարունակում են «միմյանց մազերը պոկել», «իրար տակ փորել» եւ այլ` կնոջը որ վայել գործողություններ թույլ տալ: