|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ տեղի է ունեցել դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի վաղաժամկետ ազատման հարցը:
Թերթի տեղեկություններով` հանձնաժողովը բավարարել է Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հայտը: Ըստ այդմ` որոշումը մեկ օրվա ընթացքում, այսինքն` այսօր պետք է ուղարկվի քաղբանտարկյալի պահման վայր` «Սեւան» ՔԿՀ:
Նշված ՔԿՀ-ն էլ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` քաղբանտարկյալին ազատ արձակելու միջնորդությամբ, պետք է դիմի դատարան: