|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկում որեւէ պայթյուն տեղի չի ունեցել. ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի` այսօր լրագրողներին հավաստիացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
«Ատոմակայանն աշխատում է համաձայն շահագործման աշխատակարգի, եւ նորմալ շահագործման ռեժիմից ոչ մի շեղում չկա»,- վստահեցրեց նա:
Աշոտ Մարտիրոսյանը ցրեց նաեւ ազգաբնակչության մեջ տարածված կասկածները, թե քաղաքում այսօր առկա փոշին որեւէ կապ ունի ատոմակայանի հետ: