|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է մեկնաբանել այն ռազմավարությունը, որն ընտրել էր Ժոզե Մոուրինիոն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում:
«Ես երբեք չեմ ասել, որ մեր թիմի հետ հանդիպմանը «Ռեալը» միջակ թիմի տպավորություն է թողել: Եվ երբեք թույլ չեմ տա ինձ քննադատել գործընկերոջս ընտրած ռազմավարությունը: Կարող եմ հիշեցնել բոլորին, որ մրցակիցը մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց մեր դարպասի մոտ: Յուրաքանչյուրը խաղում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում»,- հայտարարել է Գվարդիոլան: