|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը կարևորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցելությունը մեր երկիր` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը:
Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և տեղում լիարժեք պատկերացում կազմել հիմնախնդրի էության ու իր հողի վրա ազատ և անկախ ապրելու` Արցախի ժողովրդի ձգտման մասին:
Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Երևանում ունեցած հանդիպումները նրանք համարել են բավականին արդյունավետ և օգտակար: