|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` այս տարի, ըստ տրամաբանության, ԱՄՆ նախագահ Օբաման պետք է արտասանի «ցեղասպանություն» բառը, իսկ, ըստ քաղաքականության, ոչ:
«Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու նպատակով: Իսկ ԱՄՆ-ը... Եթե Օբաման ասի «ցեղասպանություն» բառը եւ դրան չհետեւի հաջորդ քայլը, ապա այն անիմաստ կլինի»,- ասաց թուրքագետը:
Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նշեց, որ խորհրդանշական է, որ ապրիլի 24-ին Օբաման լինելու է Լոս Անջելեսում:
«Մենք նոր առաջարկություններ պետք է անենք եւ նոր քայլերով հանդես գանք: Ճանաչման գործընթացում մեր ուժերը փոշիացել են, որովհետեւ չկա կենտրոնական մի մարմին, որը կկոորդինացնի այդ գործընթացը: Ժամանակն է, որ հայկական կողմը Հայաստանից դուրս ունենա լիազորված մի մարմին»,- նշեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ` լեգիտիմ այդ մարմինը պետք է ունենա Սփյուռքի բոլոր գաղթօջախների լիազորագիրը եւ գործի ամբողջ հայ ժողովրդի անունից: