|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը գնահատել է իր թիմի հնարավորությունները:
«Մանչեսթերցիներից հիմա 6 միավոր վերցնելը շատ դժվար կլինի, բայց հիմա մեզ համար կարևորը առավելագույն արդյունավետության հասնելն է մեր խաղերում, իսկ թե ինչպիսին կլինի արդյունքը, կտեսնենք ապագայում: Ես այն սկզբունքի կողմնակիցն եմ, որ պետք է աշխատել ուժերիդ ներածի չափով, և կլինի այն, ինչ պետք է լինի»,- ասել է Արշավինը:
Խոսելով «Լիվերպուլի» խաղի մասին` Արշավինն ասել է, որ խաղի ավարտը հետաքրքիր ստացվեց երկրպագուների և ոչ թե իրենց համար: «Եթե դու առաջին գոլը խփում ես ավելացրած յոթերորդ րոպեին, պետք է հնարավորինս գրագետ գործես խաղադաշտում, որպեսզի կարողանաս պահպանել առավելությունդ: Ցավոք, դա մեզ մոտ չստացվեց: Ամեն դեպքում, մենք ենք մեղավոր: Որքան էլ ավելացներ մրցավարը, մնում էր միայն գրագետ ավարտել հանդիպումը: Թիմը, որն իր առջև լուրջ նպատակներ է դրել, պետք է կարողանա նման խնդիրներ լուծել»,- ասել է ֆուտբոլիստը: