|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եթե ՄԱՀ-ը, այլ կերպ ասած՝ Միջազգային արժույթային հիմնադրամը, Հայաստանում կատարվող կամ կատարվելիք որեւէ քայլ չի ողջունում, ուրեմն կարելի է վստահաբար ենթադրել, որ այդ քայլից մեզ վնաս չի լինի։ Հեռու ենք, իհարկե, այն մտասեւեռումից, թե ՄԱՀ-ը ու մնացած նման կազմակերպությունները «չեն ուտում, չեն խմում»՝ հենց մենակ մեր վատն են ուզում։ Բայց, մյուս կողմից, ո՞վ է ասել, թե ՄԱՀ-ի «ուշքը գնում է»՝ այնքան են ցանկանում, որ մենք լավ ապրենք։
Մեր մեջ ասած՝ մի՞թե դա նրանց հուզում է։ Չի՛ հուզում։ Իսկ ինչո՞ւ պիտի հուզի։ Ի վերջո, մի՞թե օտարը մեզանից ավելի շատ է ցանկանում, որ լավ ապրենք։ Դա ամենից առաջ պետք է մեր ու մեր պետության գլխացավը լինի։ Դրսից ոչ մի «բարի քեռի» էլ չի գալու եւ համաբալասան չի առաջարկելու։ Մաքսիմում՝ վարկ կտան։ Պարտք, այսինքն։ Արտոնյալ տոկոսադրույքներով։ Բայց՝ պարտք։