|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի Գազիայնթափ համալսարանում կազմակերպվել է «Հայերը` անցյալից մինչև հիմա և հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով համաժողով, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև 1915-ի Ցեղասպանությանը. տեղեկացնում է Ermenihaber.am կայքը:
Գլխավոր բանախոս Մեհմեթ Բիչիջին իր ելույթում նշել է, որ օսմանյան ժամանակաշրջանի պաշտոնական մարդահամարի համաձայն` 1914 թ. կայսրության բնակչության ընդհանուր թիվը կազմել է 15 մլն, որից 1մլն 700 հազարը` հույն, իսկ 1մլն 294 հազարը հայեր են եղել: Բիչիջիի խոսքով` կայսրության քրիստոնյա բնակչությունն ավելի բարեկեցիկ է ապրել, քան թուրքերը:
«Օսմանցի հայերը գյուղերում աղա էին, քաղաքներում` հարուստ գործարարներ, մայրաքաղաքում` փաշաներ... Օտարերկրյա հյուպատոսները նրանց լսում էին, նրանց թիկունքին էին կանգնում»,- ասել է Բիչիջին` ցանկանալով ընդգծել հայերի հեղինակությունը երկրում: