|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ ԼՂՀ կառավարությունում առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկը բարձրացրել է շրջանի գյուղերում բուժկետերի բացակայության հարցը` նշելով, որ շատ գյուղերում բուժքույրերը կամ բժիշկները հիվանդներին ընդունում են իրենց տանը:
Նրան նաեւ հետաքրքրել է, թե ե՞րբ են սկսվելու շրջանային հիվանդանոցի շենքի շինարարական աշխատանքները:
Ի պատասխան վարչապետ Արա Հարությունյանը տեղեկացրել է, որ 10-15 օրից շինարարական աշխատանքները կսկսվեն Բերձորում, որոնք ավարտին կհասցվեն 2012 թվականին: Ամբողջությամբ կվերակառուցվի նաեւ շրջանի Կովսական քաղաքի հիվանդանոցը:
Ինչ վերաբերում է բուժկետերի բացակայությանը, ըստ վարչապետի, նման խնդիր կան նաեւ մյուս շրջաններում, սակայն կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
Առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանի տեղեկացմամբ՝ անցյալ տարի Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում շարունակվել է շարժական կլինիկայի ծրագիրը: Մասնագետներն ընդունել են 443 հիվանդների եւ շարժական ախտորոշիչ կենտրոնի միջոցով իրականացրել 257 տարբեր հետազոտություններ: