|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2010թ. հանրապետությունում ծնվել է 2744 երեխա. այսօր կառավարության նիստերի դահլիճում հայտարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը` ներկայացնելով նախարարության անցյալ տարվա գործունեության մասին հաշվետվությունը։
Վարչապետը, անդրադառնալով ոլորտում իրականացվող ծրագրերին, շեշտել է, որ, հաշվի առնելով երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման միտումները, սկսվել են Ստեփանակերտի ծննդատան նոր շենքի կառուցման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ ավարտին է մոտենում հանրապետական հիվանդանոցի, Մարտակերտի շրջանային հիվանդանոցի շենքերի շինարարությունը, իսկ Մարտունու, Բերձորի շրջանային հիվանդանոցների շինարարությունը մեկնարկային փուլում է:
Ոլորտում կատարված աշխատանքները, ըստ վարչապետի, դեռ բավարար չեն, ուստի անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները` մարդկանց առողջության պահպանությունը դիտելով որպես գլխավոր խնդիր: