|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է զեկույց աշխարհի պետությունների 2010թ. ռազմական ծախսերի վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ Հայաստանի պաշտպանական ծախսերը 2010թ. 404 մլն դոլար են կազմել, որը 45 մլն դոլարով ավելի է 2009-ի ծախսերից, իսկ ՀՆԱ-ում ռազմական ծախսերի չափաբաժինը կազմել է 4,2%: Ադրբեջանի ռազմական ծախսերը նախորդ տարի կազմել են 1,421 մլրդ դոլար, 52 մլն-ով պակաս 2009-ի ծախսերից: Վրաստանի ռազմական ծախսերը 2010թ. կազմել են 452 մլն դոլար` 2009-ի 604 մլն դոլարի դիմաց: Ամենառազմականացված երկիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Ցուցակի երկրորդ տեղում Չինաստանն է, հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը: