|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական «Հայկական անհիմն պահանջների դեմ պայքարի հասարակություն» կազմակերպությունը (ASİMDER) պահանջում է Իրանի իշխանություններից արգելել ապրիլի 24-ին Թեհրանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը:
ASİMDER ղեկավար Հեքսալ Գյուլբեյի խոսքերով` կազմակերպությունն այդ պահանջով նամակ է ուղարկել Էրզրումում Իրանի գլխավոր հյուպատոսարան:
«Մենք պահանջում ենք, որպեսզի «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը չցուցադրվի Թեհրանում: Չի կարելի թույլ տալ, որ այդ ցուցադրությունը վնասի թուրք-իրանական հարաբերություններին»,- ասվում է նամակում:
Ապրիլի 24-ին Թեհրանում ցուցադրվելու է հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը: Ցուցադրությանը ներկա են գտնվելու Իրանի խորհրդարանականներ: Կինոժապավենը նաեւ ցուցադրվելու է իրանական հեռուստաալիքներից մեկով: