|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով վերջերս բավական ակտիվ է Facebook սոցիալական ցանցում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ շուտով այնտեղ իրենց էջերը կունենան նաեւ Երեւանի բոլոր համայնքապետերը:
Քաղաքապետը նշեց, որ ինքը եւ քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր նույնպես պարտադիր գրանցվել են Facebook-ում, շատ տեղեկություններ հենց սոցիալական ցանցերից են ստանում:
Ըստ քաղաքապետի` այդ նախաձեռնության շնորհիվ համայքների բնակիչները հնարավորություն կունենան շփվել իրենց համայնքապետերի հետ: Մինչեւ շաբաթվա վերջ պատրաստ կլինեն նաեւ համայնքների կայքերը: