|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հատուկ թղթակիցներ Դմիտրի Ստեշինը եւ Ալեքսանդր Կոցը այսօր գերվել են Լիբիայի Աջաբիա քաղաքի մոտակայքում. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Արբանյակային կապով նրանք հասցրել են հաղորդել, որ ընդդիմության ներկայացուցիչները գերել են իրենց ու НТВ հեռուստաալիքի խմբին եւ իրենց տանում են անհայտ ուղղությամբ: Դրանից հետո կապն ընդհանտվել է:
Թերթի խմբագրությունը միջոցներ է ձեռնարկում լրագրողներին ազատ արձակելու ուղղությամբ: Կատարվածի վերաբերյալ տեղեկացվել է ՌԴ արտգործնախարարությանը, որի ներկայացուցիչները խոստացել են անել ամեն ինչ` լրագրողներին ազատելու համար: