|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եթե ԱՄՆ կոնգրեսականները համաձայնության չգան կառավարության աշխատանքների ժամանակավոր ֆինանսավորման հարցում, կառավարության աշխատանքներն ապրիլի 8-ից կդադարեցվեն: Կգործեն միայն կենսական նշանակության ծառայությունները, մասնավորապես` զինված ուժերն ու անվտանգության ծառայությունները:
Այս մասին, ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը եւ հավելել, որ դա ծանր տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ կունենա:
Այս ամենի իրական պատճառը դաշնային բյուջեի հաստատված չլինելն է: Դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ պետական ծախսերի կրճատման հարցում։ Դաշնային բյուջեի փոխարեն մինչև այժմ գործում են Սենատի և Ներկայացուցիչների պալատի՝ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ համատեղ որոշումները, որոնցից վերջինի ժամկետը լրանում է ապրիլի 8–ին։