|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աշխարհում մահացությունների 57 տոկոսը սիրտ-անոթային հիվանդություններից է, եւ այս թիվը գնալով աճում է:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ հիվանդությունների պատճառով մահացությունների մեծ մասը բաժին է ընկնում զարգացած երկրներին, որտեղ մեծ է մրցակցության գործոնը:
«Դիագնոստիկա» բժշկական միավորման սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդիկ բժշկի են դիմում այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասած լինում. պատճառները ե'ւ հոգեբանական են, ե'ւ սոցիալական, ինչպես նաեւ` անվստահությունը բժիշկների նկատմամբ: