|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պորտուգալիան դարձել է եվրոյի գոտու երրորդ երկիրը, որը օգնություն է խնդրել ԵՄ երկրներից իր ազգային բյուջետային եւ ֆինանսական համակարգերի ճգնաժամը կանխելու համար: Ավելի վաղ նման խնդրանքով դիմել էին Հունաստանը եւ Իռլանդիան:
Օգնության խնդրանքով դիմուոմը Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեշը ուղարկել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոյին: Եվրահանձնաժոովի հատուկ հաղորդագրության մեջ նշվում է, որ Բարոզոն վստահեցրել է, որ խնդրանքը կքննարկվի ամենարագ ձեւով, եւ Պորտուգալիան կհաղթահարի դժվարությունները:
Եվրոյի գոտու ֆինանսական մարմինների հաշվարկներով` Պորտուգալիային անհրաժեշտ ֆինանսական օգնության ծավալը 60-80 մլրդ եվրո է. տեղեկացնում է The Guardian-ը: