|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանի վթարի հետեւանքների հետ կապված կանխատեսումներով հանդես է եկել Ռադիացիոն ռիսկի եվրոպական կոմիտեն (ECRR). գրում է «Սոբեսեդնիկը»:
Մասնագետների տվյալներով` «Ֆուկուսիմա-1»-ից ռադիոակտիվ արտանետումները նպաստում են օնկոլոգիական հիվանդությունների աճին: Ըստ հաշվարկների` ԱԷԿ-ից 100 կմ շառավղով տեղակայված բնակավայրերի 3 միլիոն բնակիչներից 200 հազարը կհիվանդանան մահացու հիվանդությամբ, իսկ 100-200 կմ շառավղով ապրող 7 միլիոն բնակչությունից` եւս 220 հազարը:
Մասնագետները պնդում են, որ քաղցկեղով հիվանդանալու վտանգը սպառնում է ատոմակայանի մոտ բնակվող բոլոր մարդկանց, եթե նրանք մնան իրենց տներում եւս մեկ տարի: