|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեր տեղեկություններով` ՀՀ իշխանական վերնախավը քաղաքական որոշում է կայացրել «հանձնել» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին)` ամենաթողության դեմ պայքարի պատրանք ստեղծելու համար:
Այդ նպատակով իշխանական լրատվամիջոցներին որոշ նյութեր են տրամադրվել, որ դրանք Լեւոն Սարգսյանի դեմ քարոզչություն իրականացնեն: Մասնավորապես` օրերս իշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ մի նյութ, ըստ որի` Լեւոն Սարգսյանը եւս նախաքննության ընթացքում ուղղորդել է գործի ընթացքը:
Եթե այսպես շարունակվի, ապա բացառված չէ, որ ՀՀ ղեկավարությունը մի օր էլ կորոշի նույն քրգործի շրջանակներում մեղադրանք առաջադրել նաեւ Սարգսյանին: