|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ապրիլի 2-ին` ժամը 14.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղին հարակից ավազահանքում հայտնաբերվել է ականանման իր:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը եւ ՀՀ ՊՆ ականազերծող մասնագետների խումբը:
Մասնագետները հաստատել են, որ հայտնաբերվածը հրետանային նռնականետի ական է եւ տեղում` պայթեցման եղանակով, վնասազերծել են այն: