|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀԿ խորհրդի անդամ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց, ընդ որում` ոչ թե Երեւանի, այլ Ալավերդու:
Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, մեզ հետ զրույցում հաստատեց այդ փաստը` ասելով, որ եղբայրը ճնշման տատանումներ է ունեցել: Նա անալիզներ է հանձնել, եւ հիմա սպասում են դրանց պատասխանին` համալիր պատկերն իմանալու համար:
Իսկ մինչ այդ, Վազգեն Խաչիկյանին հոսպիտալացրել են: Ըստ շրջանառվող լուրերի` նա խնդիրներ ունի գլխուղեղի արյան շրջանառության հետ:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտանաբերվել էին հսկայական չարաշահումներ:
Ընդ որում` 52 տարածքային կենտրոնից առայժմ ստուգվել է 14-ը: Այդ ամենից հետո Խաչիկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հրաժարական էր ներկայացրել: