|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում են 2004-2006 թթ. ընթացքում օտարման արդյունքում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումներին:
151 նախկին հողօգտագործողներից միայն 48-ին փոխհատուցում չի հատկացվելու. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խնդրին լուծում տալու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի կողմերի հետ և հսկողություն կիրականացնի` գործընթացի հետ կապված: Բացի այդ` պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատողների հետ սեղմ ժամկետներում փոխհատուցումները ապահովելու վերաբերյալ: