|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կարևորն այն է, որ 2008-ի մարտի 1-ը դաս լինի և մարդիկ չգնան ընդհարման, որ հասարակության, երկրի ներսում ընդհարումներ ու խնդիրներ չլինեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին` ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Նա նշեց, որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ, եթե ընդհարումներ ու քաղաքացիական կռիվներ լինեն, ամեն ինչ ձնագնդի պես կմեծանա:
Ռազմիկ Զոհրաբյանը Մարտի 1-ի համար մեղադրեց թե’ իշխանությանը, թե' ընդդիմությանը, քանի որ միակողմանի կռիվ չի լինում:
«Կռիվը երկու կողմից է եղել, և երկու կողմից էլ սխալներ կան: Հարկավոր է սխալները չկրկնել և շտկել դրանք»,- ասաց նա, հետո էլ, որպես օրինակ, նշեց ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը, երբ ոստիկանությունն ընդառաջեց, և Ազատության հրապարակը տրամադրվեց հանրահավաքի մասնակիցներին:
Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին` ՀՀԿ փոխնախագահը չբացառեց, որ շուտով ազատ կարձակվեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, քանի որ նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ժամկետը մոտենում է: «Նրանց էլ հերթը կհասնի, ջոկողություն չի լինի»,- հայտարարեց նա: