|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում բացօթյա առեւտրի արգելքի մասին խորհրդարանական լսումների ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ առեւտրականների եւ հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի միջեւ:
Փոխքաղաքապետ Կամո Արեյանի ելույթից հետո պատգամավորը թույլ չտվեց քաղաքացիներին իրենց հարցերն ուղղել բանախոսին` ասելով, թե հետո ելույթներում կկարողանան հարցեր ձեւակերպել:
Զայրացած առեւտրականները, միմյանց հերթ չտալով, սկսեցին բղավել, թե իրենք սոված են եւ աշխատանքի կարիք ունեն, ապա հայտարարեցին, որ իրենց հարցին լուծում չտալու դեպքում կհեռանան երկրից:
Հ. Մարգարյանին չհաջողվեց լռեցնել քաղաքացիններին, եւ նիստն ընդմիջվեց:
Ցուցարարների ձայնը փորձեց բարձրացնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փորձելով վարման կարգով ձայն խնդրել, սակայն Հովհաննես Մարգարյանը նրան էլ խոսելու հնարավորություն չտվեց` ասելով, որ հարցեր տալու հնարավորություն կունենան իրենց ելույթների ընթացքում:
Ի դեպ, լսումներին ակտիվորեն մասնակցում էին նաեւ «ժառանգություն» խմբակցության պատգամավորները, իսկ առեւտրականներն իրենց խոսքում չէին մոռանում պարբերաբար շնորհակալություն հայտնել ԱԺ երկու ընդդիմադիր կուսակցություններին` իրենց հոգսերը լսելու, եւ օգնելու փորձերի համար:
Տեսանյութը` այստեղ: